ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան կունենա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան կունենա։ 1or.am-ի տեղեկություններով՝ Ռուսաստանը հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը տևական ժամանակ չէր հաստատում ագրեմանը, մինչև վերջ հրաժարվել է հաստատել։ Ագրեմանի հաստատումը ստացվել է Ռուսաստանի նախագահական նստավայրից, և, հենց առաջիկայում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Արսենյանին կնշանակի Ռուսաստանում Հայաստանի դեսպան։

Մինչ օրս Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի ամռանը։ Գործող իշխանությունները լուրջ վերապահումներ ունեին նրա աշխատանքի մասով՝ համարելով, որ Վաղարշակ Հարությունյանը ռուսամետ գործիչ է։

Գուրգեն Արսենյանն ինքն էլ վերջին շրջանում աչքի է ընկել մի շարք հակառուսական հայտարարություններով և առնվազն ուշագրավ է նրա նշանակումը Ռուսաստանում դեսպան։ Ըստ երևույթին Կրեմլը սեփական հաշվարկներն ունի այս հարցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular