ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նռնակով գնացել էր Արդշինբանկ` պաշտպանելու իր տունը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  

Մայիսի 25-ին Աբովյանում գործող Արդշինբանկի մասնաճյուղ նռնակով մտած տղամարդը կալանավորվել է։ Նրան մեղադրում են ահաբեկչության եւ հրազենի ապօրինի շրջանառության համար (ՔՕ 308 հոդված, մաս 1՝ «Պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը կամ դրա իրական սպառնալիքը», 335 հոդված, մաս 1՝ «Ապօրինի կերպով հրազեն պահելը»)։ 

Տղամարդը Բյուրեղավանից է, 49 տարեկան։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա մտել է բանկ, սպառնացել բանկի աշխատողներին, որ կպայթեցնի նռնակը, եթե նրանք չհրավիրեն լրագրողներին եւ չլսեն իրեն։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ անվտանգության ազդանշանով դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, տղամարդու հետ զրուցել են, համոզել, նա հանձնել է նռնակը, նրան ձերբակալել են ու տարել։ Իսկ թե ինչն է եղել նման արարքի պատճառը, ինչու էր տղամարդը ցանկացել հանդիպել լրագրողների հետ, ինչ ուներ մեզ հայտնելու, ՔԿ-ն չի հաղորդում։ 

Բյուրեղավանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ տղամարդը ծանր կացության մեջ է հայտնվել բանկի հանդեպ ահռելի չմարած պարտավորություն ունենալու հետեւանքով։ Պարտքի դիմաց բանկը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել տղամարդուն պատկանող անշարժ գույքը՝ նրա տունը։ Եվ քանի որ դատական գործընթացն ավարտված է եղել ի վնաս իրեն, նա դիմել է նման հուսահատ քայլի։ 49-ամյա բյուրեղավանցի տղամարդն ունի ընտանիք, որն այժմ կկորցնի ե՛ւ իր կերակրողին, որին այս դեպքի պատճառով կդատեն, ե՛ւ այն տունը, որտեղ նրանք ապրում են։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular