ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուղղակի վերցնել ու արգելե՞լ եկեղեցին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վերջին օրերի բողոքի ակցիաների ֆոնին «Երևանյան դիտորդ»-ից համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Նիկոլ Փաշինյանը իբր «հանձնարարել է Արդարադատության նախարարությանը պատրաստել իրավական հիմքերը և անհրաժեշտ փաստաթղթերը Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը պաշտոնական կասեցնելու համար, որպեսզի ստուգվի Եկեղեցու կողմից զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման և հասարակության ապակայունացման հետ կապված գործողությունների սահմանադրականությունը»։

Tsargrad.tv–ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան իր «Խելացի հրեա կառավարչ» հեռագրային ալիքում ուղղակի ապշել է իրադարձությունների այդ շրջադարձից: 

«Ոչ, ես հիշում եմ, որ եթե Աստված ուզում է ինչ որ մեկին պատժել, ապա զրկում է նրան բանականությունից։ Բայց ա՞յս աստիճան։ Կատակները մի կողմ, որևէ մեկը կարո՞ղ է հիշել նմանատիպ նախադեպ: Ուղղակի արգելե՞լ եկեղեցին, այսինքն սեփական ժողովրդի երկու հազար տարվա պատմությունը, - վրդովված գրել է քաղաքագետը կարծիք հայտնելով, որ Փաշինյանը «շատ հեռուն է գնացել իր արևմտամետությամբ,– հետո ի՞նչ է հետևելու, եկեղեցիների, սրբապատկերների և քահանաների զանգվածային ոչնչացում 1918-22 թվականների բոլշևիկների ոճո՞վ»:

Սակայն հարկ է նշել, որ Արդարադատության նախարարության հրամանի մասին լուրը հայտնվել է Փաշինյանի ավելի վաղ արված այն հայտարարությունից հետո, թե եկեղեցու դեմ արշավ չի տարվել և չի տարվելու։ Այնուամենայնիվ, եղել է Հայաստանի վարչապետի մեկ այլ հայտարարություն առ այն, որ Հայ առաքելական եկեղեցին «ազդեցության գործակալ» է «դարավոր անցյալով»։

Ռուս ուղղափառ եկեղեցու միջխորհուրդների ներկայության անդամ Միխայիլ Տյուրենկովի խոսքով այդ հայտարարությամբ Փաշինյանը «վերջապես բացահայտել է իր էությունը»։

«Որոշ չափով ավելի ստոր, քան Զելենսկու էությունը. այո՛, երկուսն էլ արևմտյան խամաճիկներ են, երկուսն էլ դեմ են եկեղեցուն։ Բայց գոնե Զելենսկին երբեք քրիստոնյա չի եղել, և նա նաև էթնիկ ուկրաինացի չէ (մալոռուս),– նշել է փորձագետը, - Փաշինյանն, ըստ էության, հակադրվում է հենց հայության հիմքին։ Շեշտեմ, Հայ առաքելական եկեղեցին է, որ դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հիմքը։ Այսինքն ասելով, որ «մենք երկու-երեք ամսից կլուծենք այդ հարցը», Փաշինյանը ինքնավստահ ու սրբապղծորեն հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել հայ եկեղեցու դեմ և հաղթել նրան»։

Մեկ այլ կարևոր կետ էլ կա, որ ոչ բոլորն են ըմբռնել Փաշինյանի այդ խայտառակ հայտարարության մեջ, նշել է Տյուրենկովը։ «Վիրավորելով հայ եկեղեցուն նա միաժամանակ հանդես է եկել արևելյան քրիստոնեական քաղաքակրթության դարավոր միասնության դեմ։ Նրա խոսքերը, թե «հայ ժողովուրդը Կեսարիա գնալուց և օծվելուց փորձ է ունեցել, իսկ Հայաստան գալով ազդեցության գործակալ է դարձել» ենթադրում է հայ եկեղեցու պատմական կապերը Հռոմեական թագավորության, Բյուզանդական կայսրության, և նրա ժառանգորդի՝ Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ,– պարզաբանել է փորձագետը, - չնայած այն հանգամանքին, որ Հայ Եկեղեցին դոգմատիկորեն ուղղափառ չէ, և մենք չունենք Հաղորդության հաղորդակցություն, սակայն լայնորեն հայտնի են մեր Եկեղեցիների դարավոր բարեկամական կապերը։ Եվ ակնհայտորեն հենց դա հանգիստ չի տալիս Փաշինյանին, ով հավասարապես ատում է Բյուզանդիան, Ռուսաստանը և ընդհանրապես քրիստոնեությունը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular