ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար Երևանում․ հարվածել են փnղnցը չթnւյլատրելի hատվածnվ անցնող մnրն ու նրա դuտերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Սարիբեկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Անուշ Ա.-ին և նրա 4-ամյա դստերը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները քաղաքացիների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկ այլ վարորդի ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երեխան Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular