ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թագ

ՖՈՏՈ

Կար ժամանակ, երբ գլխազարդն իշխանության, ուժի և հզորության խորհրդանիշ է եղել: Օրինակ միայն Հին Եգիպտոսի փարավոնին էր թույլատրվում թագ կրել, որը նա հագնում էր  գծավոր կտորի վրայից։ Նշենք, որ ռուսերենից մեզ հայտնի «корона» բառը փոխառված է լատիներենից և թարգմանվում է որպես «պսակ»:

Իրականում առաջին թագերն առաջացել են հենց պսակից։ Հին Հունաստանում, իսկ հետո Հռոմում,  ականավոր մարդկանց գլխին դնում էին դափնեպսակ։ Հույների մոտ նման աքսեսուարը կոչվում էր դիադեմա և համարվում էր իշխանության խորհրդանիշ: Նույնիսկ մեր թվարկությունից առաջ էլ պարզունակ ցեղերի առաջնորդները գլխազարդեր էին կրում խեցիների, ծաղիկների և թռչունների փետուրների տեսքով:

Ժամանակի ընթացքում դրանք սկսել են զարդարվել ոսկով և թանկարժեք քարերով, իսկ հետո էլ այդ գլխազարդերը սկսել են ամբողջությամբ պատրաստվել այդ նյութերից։ Դափնեպսակներն ու դիադեմաները սկսել են փոխարինվել երկաթե թագերով։ Բյուզանդիայի Կոստանդին Ա Մեծ կայսրի համար երկաթե թագ է պատրաստվել 3-4-րդ դարերում։ Թագն իրենից ներկայացնում էր ոսկեգույն նյութի պսակ, որն ամրացված էր երկաթից պատրաստված կենտրոնական ժապավենի շուրջ:

1805 թվականին Իտալիայի Միլան քաղաքում տեղի է ունեցել երկաթե թագի կիրառման հետ կապված ամենանշանակալի իրադարձություններից մեկը։ Ֆրանսիացի մեծ հրամանատար Նապոլեոն Բոնապարտը թագադրվել է որպես Իտալիայի թագավոր։ Ներկայումս այդ թագը պահվում է իտալական Մոնցա քաղաքի թանգարանում։

Ամենահին թագերից մեկն է համարվում «Կարլոս Մեծի թագը», որը հատուկ պատրաստված էր Հռոմեական կայսրության թագավորների և կայսրերի համար: Այն ի տարբերություն այլ թագերի, ունի ութանկյուն ձև և զարդարված է 144 թանկարժեք քարերով և մարգարիտներով։

Իր շքեղությամբ հայտնի է նաև սուրբ Վենցլասի թագը, որը պատրաստված է մաքուր ոսկուց և զարդարված թանկարժեք քարերով։ Այն Չեխիայի թագավորության ամենահին մասունքներից մեկն է։ Այդ թագը տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել և մեզ է հասել յուրահատուկ ձևով։ Թագի չորս հատվածներից յուրաքանչյուրը, որոնք միավորված են մեկ ամբողջության մեջ, կազմում են մեծ հերալդիկան լիլիա, թագի գագաթին խաչն է՝ Քրիստոսի խաչելության փորագրությամբ։ Այդ թագի պատրաստման համար օգտագործվել է ավելի քան 100 թանկարժեք քար։ 

Այսօր գիտականորեն է ապացուցված, որ թագերի մեջ ներառված բյուրեղներն ունեն հզոր էլեկտրամագնիսական դաշտ։ Թագեր պատրաստել են միայն արքունիքին մոտ կանգնած լավագույն և վստահելի ոսկերիչները, քանի որ դրանով իսկ իշխող անձինք պաշտպանվել են կյանքին սպառնացող վնասներից։

Մինչ Հին աշխարհում տիրակալները թագադրվում էին թագերով, Ռուսաստանում օգտագործում էին ադամանդներով զարդարված գլխարկներ: Ամենահայտնիներից մեկը Մոնոմախի գլխարկն է։ Այն առաջին անգամ օգտագործվել է Իվան Ահեղի օրոք հարսանեկան արարողության ժամանակ։ Կայսր Պետրոս I-ի հարսանիքի ժամանակ ևս օգտագործվել է գլխարկ, որը ճշգրիտ վերարտադրում էր հայտնի Մոնոմախի գլխարկը: Բայց իր կնոջ՝ Եկատերինա I-ի թագադրման համար, որը տեղի է ունեցել 1724 թվականին, Պետրոս I-ի հրամանով ստեղծվել է պատմության մեջ առաջին ռուսական կայսերական թագը:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular