Անձրև, քամի․ ի՞նչ եղանակ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (31.05-05.06.2024թ.)
Երևան քաղաքում՝
Մայիսի 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան, 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 31-ին, հունիսի 2-ին, 4-5-ին կեսօրից հետո, 1-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.6°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 8.0°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.3°C