Քանի՞ բերման ենթարկված քաղաքացի կա այս պահի դրությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲագրատ Սրբազանի կոչով մարդիկ հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ: Նրանց պահանջն էր, որ Արարատ Միրզոյանը կա՛մ իջնի ցուցարարների մոտ, կա՛մ իրենք լրագրողների հետ մտնեն ԱԳՆ շենք և հանդիպեն նախարար Միրզոյանին։
Իրավապահները ուժեր էին կուտակում նախարարության շենքի մոտ և մի պահ իրավիճակը ծայրահեղ լարվեց: Բախում եղավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
ՆԳՆ-ից MediaHub-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի։
Բացի այս, Սրբազանը բախումից հետո հայտարարեց, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև սարկավագներ: Այս պահին այդ տեղեկատվությունը ճշտվում է:
Մարիաննա Արամյան