ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ Սրբազանն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն մենք իրեն ենք աջակցում. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասել եմ, և հիմա էլ ասում եմ, այո՛, ոչ միայն ես, այլև մեր կուսակցությունը և համակիրներն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը:

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն, մենք իրեն ենք աջակցում»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանն անդրադարձավ սահմանադրական արգելքին, որ երկքաղաքացիները չեն կարող պաշտոններ զբաղեցնել։

«Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular