Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը
ԻՐԱՎՈՒՆՔԴատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 1lurer.am-ին ասել են դատախազությունից:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռն այսօր հրապարակվեց։