ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերա՞զմ եք հայտարարել սեփական ժողովրդին, պատերազմը կտեսնեք՝ որն է․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմ եք հայտարարել սեփական ժողովրդին, պատերազմը կտեսնեք՝ որն է։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Նորից կասեմ մտքներովդ չանցնի վախեցնել։ Եթե մահը մեզ չի վախեցնում, ոչ մի կալանք էլ չի վախեցնի։

Քրեական գործեր են հարուցել, որպեսզի բնութագրեն զանգվածային անկարգություն, դնեն պատասխանատուների վրա, իսկ պատասխանատուն ես եմ, հետո գան ձերբակալ են ու գործ հարուցեն»,- ասել է Սրբազանը։

Խոսելով Ոստիկանության վարքագծի մասին Բագրատ Սրբազանը հայտարարել է․

«Դուք, ծառայելով նրան, ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը։ Դուք սրա՛ մասին մտածեք։

Մեզ թշնամացրել են այս մարդիկ։ Դրա՛ մասին մտածեք դուք։ Վտանգը ոչ թե մեզնից է, այլ ձեզ հրաման տվողներից՝ թե՛ բարոյապես, թե՛ իրավական իմաստով»,- ասել Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular