ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ տպավորություն թողնելու 6 փորձված միջոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անշուշտ բոլորս էլ ցանկանում ենք, որ մեզ դատեն ելնելով մեր գիտելիքներից և հմտություններից, այլ ոչ թե մեր արտաքին տեսքից: Այնուամենայնիվ ցանկացած մարդ, ում հետ դուք առաջին անգամ եք հանդիպում, չի կարող ձեր մասին ամբողջական կարծիք կազմել միանգամից: Այս պարագայում դուք ունեք միայն մեկ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար:

1.Ձեր պահվածքը

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, թե ինչքան լավ եք դուք կարողանում լեզու գտնել շրջապատի հետ: Գիտակից մոտեցում ցուցաբերեք ձեր դեմքի արտահայտության նկատմամբ: Ձայնի տեմբրը, մարմնի լեզուն և դեմքի արտահայություններն ավելի ազդեցիկ են քան հենք ինքը ՝ խոսքը:

2.Անձնական տիրույթ

Այն տեղը որը որ դուք զբաղեցնում եք, խոսում է տվյալ իրավիճակում ձեր և ձեր խոսակցի տեղն իմանալու մասին: Երբ ձեզ առաջարկում են նստել, նստեք ուղիղ և հարմար դիրքով, առանց հետ ու առաջ անելու: Եթե զրուցակիցը նստելու հստակ տեղ չի նշել, ավելի լավ կլինի նստեք նրան դեմ հանդիման: Աշխատեք չխաչել ձեռքերն ու ոտքերը:

3.Ձեր հագուստը

Ձեր հագուստը պետք է համապատասխանի ձեր պահվածքին և խոսելաոճին: Եթե ցանկանում եք լավ տպավորություն գործել, ձեր հագուստը պետք է լինի մաքուր, համրարավետ և իրավիճակին համապատասխան:

4.Ձեր աքսեսուարները

Հիշեք ոսկե կանոնը. «Համեստ- նշանակում է գեղեցիկ»: Պետք չէ չափից շատ զարդեր կրել, դրանք պետք է լրացնեն ձեր տեսքը, այլ ոչ թե ուշադրություն գրավեն: Կոշիկները նույնպես շատ կարևոր են: Ուշադրություն դարձրեք, որ դրանք հրաշալի տեսք ունենան:

5.Ձեր սանրվածքը

Ձեր սանրվածքը կարող է հրաշալի լրացնել ձեր տեսքը կամ էլ վերջնականապես այն կործանել: Խառնված, յուղոտ կամ չափից շատ լաքապատ մազերը կարող են վանել դիմացինին: Ուշադրություն դարձրեք մազերի և եղունգների կոկիկությանը:

6.Ձեր դիմահարդարումը

Դիմահադարումը կարող է ձեզ օգնել, որ ձեզ ավելի վստահ զգաք, սակայն պետք է այն ընտրել առիթին համապատասխան: Օրինակ. հարցազրույցի համար բացարձակ հարմար չէ ճչացող դիմահարդարումը: Ավելի լավ է նախապատվությունը տաք համեստ, թեթև գույներին:

Եվ հիշեք, այն թե դուք ձեզ ոնց եք մատուցում աշխարհին, շատ սերտ կապված է այն փաստի հետ, թե աշխարհն ինչպես է ընկալում ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular