ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով «Իմնեմնիմի» փոդքասթի գործով մեղադրյալներ նշանակված և դատարանի կողմից ազատ արձակված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթել յանին «վերադարձնել մինչև մայիսի 21-ը եղած կարգավիճակին», այսինքն՝ կալանավորել և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այս ռեժիմը սպասարկող «ուժայինները» գործիքներ և հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար։

Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ նյարդայնությունը ՔՊ-ի շարքերում, որոնց հոգեվիճակի վրա բացասական է անդրադառնում ոչ միայն հանրային ակտիվությունը և ծաղրը, որ ուժգնացել են Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ընթացքում, այլ նաև այն, որ նախկինում ՔՊ-ի և Փաշինյանի շահերն անվերապահորեն սպասարկած մի խումբ «փորձագետներ», որ սերտ կապեր ունեն բրյուսել յան որոշ կառույցների և ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ, արդեն ամսից ավելի է՝ փոխել են հռետորաբանությունը և իրենց բազմահազար լսարանին քարոզում են Փաշինյանի և կառավարության անպիտանության, անգրագիտության և քրոնիկ ձախողակ լինելու մասին:

Մեր տեղեկություններով, ՔՊ-ի շարքերում աճում է խուճապը, քանի որ շատերը լավ հասկանում են, որ նախկին գործընկերների կողմից հնչող, կառավարվող և համակարգված, վիրավորանքների հասնող քննադատությունը վկայում է ոչ միայն պրոեվրոպական ուժերի սեփական խաղը սկսելու մասին (ինչի մասին իրենք իսկ հայտարարում են), այլ նաև այն մասին, որ եվրոատլանտիստները շատ հստակ Հայաստանը ռուսների ծայրագավառ դարձնող արդեն համարում են հենց Նիկոլ Փաշինյանին և որևէ հույս վերջինիս հետ չեն կապում: Այս ամենի ֆոնին ՔՊ-ում օրեցօր ավելի ու ավելի են աճում շփոթն ու փոխադարձ անվստահությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular