ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv–ն «Ուղղակի վերցնել ու արգելե՞լ Եկեղեցին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում վերջին օրերի բողոքի ակցիաների ֆոնին «Երևանյան դիտորդ»-ից համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Նիկոլ Փաշինյանը «հանձնարարել է արդարադատության նախարարությանը պատրաստել իրավական հիմքերը և անհրաժեշտ փաստաթղթերը Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը պաշտոնական կասեցնելու համար, որպեսզի ստուգվի Եկեղեցու կողմից զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման և հասարակության ապակայունացման հետ կապված գործողությունների սահմանադրականությանը»։

Tsargrad.tv–ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան իր «Խելացի հրեա կառավարիչ» տելեգրամյան ալիքում ուղղակի ապշել է իրադարձությունների այդ շրջադարձից: «Ոչ, ես հիշում եմ, որ եթե աստված ուզում է ինչ-որ մեկին պատժել, ապա զրկում է նրան բանականությունից։ Բայց այս աստիճա՞ն։ Կատակները՝ մի կողմ, որևէ մեկը կարո՞ղ է հիշել նմանատիպ նախադեպ: Ուղղակի արգելե՞լ եկեղեցին, այսինքն՝ սեփական ժողովրդի երկու հազար տարվա պատմությունը, - վրդովված գրել է քաղաքագետը՝ կարծիք հայտնելով, որ Փաշինյանը շատ հեռուն է գնացել իր արևմտամետությամբ,– հետո ի՞նչ է հետևելու, եկեղեցիների, սրբապատկերների և քահանաների զանգվածային ոչնչացում 1918-22 թվականների բոլշևիկների ոճո՞վ»: Սակայն հարկ է նշել, որ արդարադատության նախարարության հրամանի մասին լուրը հայտնվել է Փաշինյանի՝ ավելի վաղ արված այն հայտարարությունից հետո, թե Եկեղեցու դեմ արշավ չի տարվել և չի տարվելու։ Այնուամենայնիվ, եղել է Հայաստանի վարչապետի մեկ այլ հայտարարություն առ այն, որ Հայ առաքելական եկեղեցին «ազդեցության գործակալ» է «դարավոր անցյալով»։

Ռուս ուղղափառ եկեղեցու միջխորհուրդների ներկայության անդամ Միխայիլ Տյուրենկովի խոսքով, այդ հայտարարությամբ Փաշինյանը «վերջապես բացահայտել է իր էությունը»։ «Որոշ չափով ավելի ստոր, քան Զելենսկու էությունը. այո՛, երկուսն էլ արևմտյան խամաճիկներ են, երկուսն էլ դեմ են Եկեղեցուն։ Բայց գոնե Զելենսկին երբեք քրիստոնյա չի եղել, և նա նաև էթնիկ ուկրաինացի չէ (մալոռուս),– նշել է փորձագետը, Փաշինյանն, ըստ էության, հակադրվում է հենց հայության հիմքին»։ Մեկ այլ կարևոր կետ էլ կա, որ ոչ բոլորն են ըմբռնել Փաշինյանի այդ խայտառակ հայտարարության մեջ, նշել է Տյուրենկովը։ «Վիրավորելով հայ եկեղեցուն՝ նա միաժամանակ հանդես է եկել արևել յան քրիստոնեական քաղաքակրթության դարավոր միասնության դեմ։

Նրա խոսքերը, թե «Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ», ենթադրում է հայ եկեղեցու պատմական կապերը Հռոմեական թագավորության, Բյուզանդական կայսրության, և նրա ժառանգորդի՝ Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ,– պարզաբանել է փորձագետը, - չնայած այն հանգամանքին, որ Հայ եկեղեցին դոգմատիկորեն ուղղափառ չէ, և մենք չունենք Հաղորդության հաղորդակցություն, սակայն լայնորեն հայտնի են մեր Եկեղեցիների դարավոր բարեկամական կապերը։ Եվ ակնհայտորեն հենց դա հանգիստ չի տալիս Փաշինյանին, որը հավասարապես ատում է Բյուզանդիան, Ռուսաստանը և ընդհանրապես քրիստոնեությունը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular