5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանի արևելյան ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Տայչունգ քաղաքից 12 կմ դեպի արեւելք, որտեղ ավելի քան 1 մլն մարդ է ապրում։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։