ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

Այն, որ օրվա իշխանությունների հանդեպ տածած ատելության զոհ են դառնում շարքային ոստիկանները, փաստորեն, դրսեւորվում է ոչ միայն բախումների ժամանակ, այլեւ խաղաղ իրավիճակներում։ Երեկ առավոտից ոստիկանները շրջապատել էին պետական շենքերն ու շինությունները, որպեսզի Բագրատ սրբազանն ու ցուցարարները չկարողանան մուտք գործել, սակայն շենքերը շրջափակած ոստիկաններին չէին աջակցում նաեւ այդ շենքերից։

Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ կարողացավ շարքից հանել տասնյակ ոստիկանների։ Կինը, մաքրելով համապատասխան զուգարանը, լեգիտիմ պահանջ ներկայացրեց ոստիկաններին. «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»: Ապա ձեռքերը խաչեց ու կանգնեց շենքի մուտքի մոտ, որպեսզի ոչ մի ոստիկան չմտնի շենք։ Բնական պահանջը բավարարելու համար ոստիկանները ստիպված էին գնալ անհայտ ուղղություններով։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular