ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ Հայաստանում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի 4-րդ հարկի բնակարններից մեկում կրակ ու ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1, թիվ 8-րդ և թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Գ․-ի կողմից վարձակալված բնակարանում։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Այրվել է խոհանոցը՝ գույքով, բաղդադե տանիքը և տանիքում գտնվող որոշ իրեր։ Տեղում շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել նշված բնակարանի վարձակալներ 34-ամյա Կարեն Գ․-ին և 26-ամյա Էլեն Ե․-ին։ Վերջիններս ծխահարվել են, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular