ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք․ արջը մտել է գյուղացու այգի․ ինչ է հայտնի

ՖՈՏՈ

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին։ Գրել է «Շամշյանը»։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությաւն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը։

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ փորձում են արջին ծառից իջեցնել, սակայն  դեռևս ոչ մի արդյունք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular