Խոշոր վթար․ զnh ու վիրավnրներ կան (տեսանյութեր, լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ծանր վիրավորվել է Կամչատկայի առողջապահության նախարարության ղեկավարը։
Նա կոտրվածքներով հոսպիտալացվել է և ծանր վիճակում է։
Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի կառավարությունը իր տելեգրամյան ալիքում։ Նախարարների կաբինետում պարզաբանել են, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի Նաչիկի-Կավալերսկոե-Ուստ-Բոլշերեցկ հատվածում։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են Կամչատկայի շրջանային հիվանդանոց։
Ըստ Baza տելեգրամյան ալիքի՝ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Ըստ տեղեկությունների՝ իրար են բախվել միկրոավտոբուս և «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկը հանդիպակաց է դուրս եկել։
Վթարի մասնակից մեքենաներից մեկում, բացի Կամչատկայի առողջապահության նախարար Ալեքսանդր Գաշկովից, եղել են նաև Կամչատկայի Առողջապահության նախարարության առողջապահության զարգացման վարչության պետի տեղակալ Դենիս Ֆեդոտովը և վարորդը։ Գաշկովը ստացել է կողոսկրերի կոտրվածք և կոնքի կոտրվածք, Ֆեդոտովը և ծառայողական մեքենայի վարորդը՝ թեթև վնասվածքներ։
Կադրերն այստեղ