ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ կոչ անելով երկու կողմերին ընդունել Իսրայելի ծրագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելը նոր համապարփակ առաջարկ է ներկայացրել։ Այն ապահովում է տևական զինադադարի և բոլոր պատանդների ազատ արձակման ճանապարհային քարտեզը: Այս առաջարկը ՀԱՄԱՍ-ին փոխանցվել է Քաթարի միջոցով»,- ասել է նախագահը։

Ըստ Բայդենի՝ առաջարկվող գործարքը բաղկացած է երեք փուլից՝ իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և պատանդների ազատում ՀԱՄԱՍ-ի գերությունից, անժամկետ զինադադար և մարտերից հետո Գազայի վերականգնման սկիզբ։

Առաջին փուլը նախատեսում է վեցշաբաթյա հրադադար։

Բայդենը և՛ ՀԱՄԱՍ-ին, և՛ Իսրայելի իշխանություններին կոչ է արել ընդունել այս առաջարկը, քանի որ Իսրայելում, ըստ ԱՄՆ նախագահի, կան հակամարտությունը երկարացնելու կողմնակիցներ, որոնք համաձայն չեն առաջարկվող ծրագրին։ Այս կապակցությամբ ամերիկացի առաջնորդը երկու կողմերին խնդրել է դիտարկել Իսրայելի առաջարկը և «մտածել, թե ինչ կլինի, եթե այս պահը բաց թողնվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular