ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկներն, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասել են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալի երաժշտության հեղինակ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular