ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում (լուսանկարներ, տեսանյութ)

ՖՈՏՈ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները:

Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, ունկնդրել երաժշտական կատարումները և զրուցել երեխաների հետ:

Միջոցառման ավարտին միջոցառման մասնակիցները նվեր են ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular