ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիո- Սիդնեյ չվերթի ուղեւորին կերակրել են բանանով ու աղով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

All Nippon Airways (ANA) ավիաընկերության Տոկիո-Սիդնեյ չվերթի ուղեւորին, որը նախապես պատվիրել էր գլյուտեն չպարունակող ուտելիք, մատուցել են բանան ու աղ։ Ինը ժամ տեւող թռիչքի ժամանակ նրան որեւէ այլ ուտելիք չեն առաջարկել, հայտնում է Evening Standard–ը։

Պարբերականի տվյալներով 32-ամյա Մարտին Պավելկան տառապում է գլյուտենի նկատմամբ անմարսելիությամբ։ Ուղեւորը զարմացել էր, երբ լիարժեք նախաճաշի փոխարեն նրան միայն բանան ու աղ են մատուցել, հետն էլ պատառաքաղ։

Պավելկան բորտուղեկցորդուհուց հետաքրքրվել էր, արդյոք դա կատակ է, ինչին բացասական պատասխան է ստացել։ Պավելկան ավիափոխադրողի դեմ բողոք է ներկայացրել։ Նա նշել է, որ 1․5 հազար դոլար արժողության թռիչքից ինքն ավելին էր ակնկալում, քան բանանն ու աղը։

ANA-ն համարվում է աշխարհի յոթ լավագույն ավիափոխադրողներից մեկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular