ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արդեն Գյումրիում են։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Գյումրու թատերական հրապարակում։ Սրբազանի համար, սակայն անակնկալ էր տեսնել Իջևանից Գյումրի հասած երեխաների երգչախմբի ելույթին ընդառաջ՝ բեմահարթակը քանդած։ Երեխաներն ստիպված էին երգել աստիճաններին կանգնած, բայց ինչպես Սրբազանը նկատեց, այնուամենայնիվ, հանդիպումն ու անակնկալը  կայացավ։


«Համերգի օրը փոխվեց այսօր, այս ենթադրյալ բեմի վրա պետք է երեխաները երգեն և ամբողջ շարքը նվիրված է Շառլ Անզնավուրի 100-ամյակին, որին երեխաներն ամիսներ շարունակ պատրաստվել են։ Իրենք որոշել են այս համերգը քաղաքականացնել, ժամն են փոխել համերգի, մենք ճանապարհին էինք, իմացանք, որ 12-ին են դրել համերգի ժամը, որ պիտի 14։00-ին լիներ։ Մեկ ամիս կլինի այս երեխեքին ու ծնողներին չեմ տեսել։ Հիմա այս իրականության մեջ ենք իրար դիմավորում»,-իր խոսքում ասաց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular