ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ տգեղ են վարվել, տգեղ են վարվում, Աստված տա, այևս այդպես չվարվեն։

Լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով ոստիկանական բռնի գործողությունների մասին։

Միքայել Սրբազանի կարծիքով, ոստիկաններն այդպես են վարվում ուղիղ հրահանգով.

«Բա ինչ, ինքնաբուխ են անո՞ւմ, կարծո՞ւմ եք։ Իհարկե, հրահանգ է, ո՞նց կարող է հրահանգ չլինի»։

Թեև եկեղեցին հարկվում է, բայց ՔՊ-ականները խոսում են եկեղեցին հարկելու մասին դիտարկմանն ի պատասխան՝ Միքայել Սրբազանն ասաց.

«Քմծիծաղ է հարուցում։ Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրոգության։ Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն ։ Էժանագին շանտաժիստներ են, որիշ ոչ մի բան։

Եթե կարծում են, թե դրանով պետք է «ահաբեկեն» եկեղեցուն, ապա իրենք եկեղեցին չեն ճանաչում և ցույց են տալիս, որ այդ եկեղեցուց չեն, այդ եկեղեցու անդամ չեն, որովհետև այդ եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին։ Դա նույնն է, որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրն իրենց հարկ չի վճարում և մորը հարկեն։ Կլինի՞»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular