Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստն անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻ՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես «դերյա»։
Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը.
«Հոգևորականի զգեստը «դերյա» անվանած ու հոգևորականին ականջին հայհոյած ԿԳՄՍ փոխնախարար`
Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես`լինելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար:
Այսպես է լինում, երբ խուլիգանները զբաղեցնում են պետական, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոններ»։
Հիշեցնենք, որ Գյումրիում լրագրողների հետ զրույցում Թովմաս ուրարակիր Առաքելյանն ասել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեստն անվանել է «դերյա» ու հայհոյել իրեն: