ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սաթենիկ Կարապետյանը նրան հարցրել է.

«Նիկոլը նորից ակտիվ տարածում է իր թեզերը պետության մասին իր պատկերացումներով, որոնց մեջ իսպառ վերացած է ազգայինը։ Ո՞նց կգնահատեք այդ խոսույթը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Նիկոլի կողմից հայ ժողովրդի ուղեղի լվացման նման պրիմիտիվ զեղումներով մեր ազգի դեմ վարվող հիբրիդային պատերազմի կարևոր մասն է։ Նա իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ՝ հենց 2018-ից սկսած։

Նա չի բավարարվում մեր հողերը և մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով․ նա ուզում է նվիրել Ալիևին նաև մեր հայրենիքը։

Պատահական չէ, որ այդ նպատակին հասնելու համար նա դիմում է զանազան միջոցների՝ պաշտոնական առիթներից մինչև TikTok-ում պրիմիտիվ կոնտենտ տարածելով։ Նա լավ է հասկանում, որ հայ ժողովուրդը այնքան է դիմադրելու և նզովելու Փաշինյանին, քանի դեռ առաջնորդվում է իր ազգային «ես»-ի հիմնարժեքներով։

«Բալկոնում գունավոր շորտիկներով կոֆե խմելու» օրինակները մի կողմից՝ իր չբավարարված կոմպլեքսների, մյուս կողմից՝ դիմացինին լիարժեք տհասի տեղ դնելու արդյունքն են։ Պարզ ասած՝ նրա նպատակը հայ ժողովրդի վերջնական դեբիլացումն է։

Չի կարող պետության առաջնային նպատակը «լավ ապրելը» լինի։ Մինչ պետության սոցիալ-տնտեսական ֆունկցիան, նա միտումնավոր վերացնում է պետության առաջնային՝ պաշտպանական և պահպանական ֆունկցիաները, որոնք Փաշինյանը նպատակային կերպով քայքայում է։

Դրանից էլ ավելի կարևոր է պետության ընկալումը՝ որպես սեփականի, որպես քո տան։ Եթե պետությունը լոկ լավ ապրելու տեղ է, ապա աշխարհում բազմաթիվ պետություններ կան, որոնք այդ լավ կյանքն ապահովում են, բայց քոնը չեն։ Եվ դու կարող ես այդ ընկալումով հանգիստ գերադասել հենց այդ լավ ապրուստ ապահովող, բայց ուրիշի տունը։

Եթե պետությունը տունդ չէ, ապա հանգիստ խղճով կարող ես գնալ ապրելու այլ պետությունում։ Եթե նախկինում Նիկոլը թմբկահարում էր՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը», ապա այսօր նա գրեթե բաց տեքստով ասում է՝ «Հայաստանն իմ պատանդն է, ժողովուրդը՝ իմ սպառնալիքը»։

Մի խոսքով, գունավոր շորտիկով պատշգամբում սրճելուց առաջ նախ պիտի համոզվես, որ այդ պատշգամբը քոնն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular