ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակեդոնիայի խորհրդարանի շենքում ռումբ են հայտնաբերել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք Է հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի Էլեկտրոնային տարբերակը: Երկրի ներքին գործերի նախարարությունում թերթին հավաստել են, որ խոսքը վերաբերում Է ռումբի, որը պատրաստված Է գազի բալոնից՝ ժապավենով սոսնձված պայթակով եւ պատրույգով:  
Մակեդոնիայի խորհրդարանի շենքը վերջին օրերին դարձել Է քաղաքական ճգնաժամի կենտրոն, որը շարունակվում Է ապրիլի 27-ից: Այն ժամանակ ընդդիմությունը, շրջանցելով ընդհանուր ընթացակարգը, խորհրդարանի խոսնակ ընտրեց ալբանամետ «Ժողովրդական ազատագրական բանակի» նախկին դաշտային հրամանատար Թալաթ Ջաֆերիին: Ի պատասխան «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման ակտիվիստներն ի նշան բողոքի Սկոպիեում ներխուժել են օրենսդիր մարմնի շենք, գրավել նիստերի դահլիճը եւ անկարգություններ սարքել այնտեղ:  
Դրա հետեւանքով տուժել Է առնվազն 109 մարդ, այդ թվում՝ պատգամավորներ, ոստիկանության աշխատակիցներ եւ ցուցարարներ: Արդյունքում Մակեդոնիայի կառավարող կուսակցությունն ընդդիմությանը մեղադրել Է պետական հեղաշրջման փորձի մեջ: Ընդդիմությունը երկրի նախագահին սպառնացել Է իմփիչմենտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular