ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տասնյակ հազարավոր հակակառավարական ցուցարարներ շաբաթ Թել Ավիվում ցույց են անցկացրել՝ կոչ անելով կառավարությանն ի վերջո կնքել Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր պատանդ պահվող իսրայելցի գերիների ազատ արձակման գործարքը:

Շաբաթօրյա բողոքի ակցիան ամենամեծն էր հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից ի վեր: Բողոքի ակցիայի կազմակերպիչների գնահատականներով՝ Թել Ավիվի ցույցին մասնակցել է մոտ 120,000 ցուցարար: Նմանատիպ ցույցեր են անցկացվել երկրի բազմաթիվ վայրերում։

Ժողովրդավարության հրապարակում պաշտոնական հանրահավաքի ավարտից հետո ցուցարարները շարունակել են պատանդների ազատ արձակման վանկարկումները։ Որոշ ակտիվիստներ հրապարակում խարույկ են վառել, իսկ սոցցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ:Ըստ Haaretz օրաթերթի, երկու ցուցարարներ ձերբակալվել են։

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է ՀԱՄԱՍ-ին ընդունել Գազայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի նոր առաջարկը: Երեք մասից բաղկացած առաջարկը սկսվում է 6-շաբաթյա հրադադարով, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս կգան Գազայի բնակեցված տարածքներից:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այդ առաջարկը «դրական» է դիտարկում:

Սպիտակ տանն իր ելույթում Բայդենն ասել է, որ առաջարկվող ծրագրի առաջին փուլը կներառի լիարժեք և ամբողջական հրադադար, Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերում բնակեցված տարածքներից և պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ։

«Սա իսկապես վճռորոշ պահ է: ՀԱՄԱՍ-ն ասում է, որ ցանկանում է հրադադար հաստատել: Այս գործարքը հնարավորություն է՝ ապացուցելու, թե արդյոք նրանք իսկապես դա են ցանկանում: Զինադադարը թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել շրջափակված տարածք՝ 600 բեռնատարներով ամեն օր օգնություն տեղափոխելով Գազա»,–ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկրորդ փուլով կվերադարձվեն մնացած ողջ պատանդները, այդ թվում՝ զինվորականները: Ըստ նրա՝ այդ ժամանակ զինադադարը կվերածվի ռազմական գործողությունների մշտական դադարեցման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular