ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են․

«Այլընտրանքային լուծումներով Վեոլիա թիմը Դիլիջանում զգալիորեն մեղմել է ջրատարների վթարների հետևանքները:

«Դիլիջան» շահագործման տեղամասի մասնագետները, աշխատելով բարդ և վտանգավոր պայմաններում, կարողացել են վերացնել 150 մմ-ոց վերգետնյա ջրագծի վթարներն ու վերականգնել Գետափնյա և Կալինինո փողոցների 7 բազմաբանակարան շենքերի և հյուրանոցային համալիրների ջրամատակարարումը:

Հեղեղումների, ինչպես նաև Աղստև գետի վարարման հետևանքով «Ֆրոլովո» ջրի մաքրման կայանից դուրս եկող 500 մմ-ոց և ՋՄԿ-ից դեպի Դիլիջան իջնող 300 մմ-ոց ջրատարները մնացել են օդի մեջ և դեռևս դրանց մոտենալ ու որևէ աշխատանք անել հնարավոր չէ: Վեոլիա թիմը մարդկանց առանց ջուր չթողնելու համար որոշել է այստեղից սնվող Գայի, Հովսեփյան, 1-ին փողոցների և Թբիլիսյան խճուղու սպառողների ջրամատակարարումն իրականացնել այլընտրանքային ճանապարհով՝ այս տարածքներին ջուր մղելով «Բլդան» և «Գոլովինո» Ջրի մաքրման կայաններից:

Այս պահին ջրամատակարարումը դեռևս իրականացվում է գրաֆիկի խախտումներով: Ջրհեղեղի պատճառած վնասներն ահռելի են, աշխատանքի ծավալը ևս․ այդ պատճառով Վեոլիա թիմն աշխատում է և' ցերեկը, և' գիշերը:

Աշխատանքի ավարտից հետո քաղաքի ջրամատակարարումը նորից կիրականացվի սահմանված ժամանակացույցի համաձայն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular