ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը զրույցի է կանչել Փաշինյանին. «Պուտինի համբերությունը սպառվել է»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ ինչի՞ մասին են խոսել առաջնորդները։ Կրեմլից ստացված տեղեկատվության համաձայն Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, սակայն քննարկվել են նաև «երկու երկրների օրակարգային որոշ ընթացիկ հարցեր»։ Կոնկրետ թե ի՞նչ հարցեր՝ չեն նշվել, սակայն հարկ է հիշեցնել, որ Պուտինը Փաշինյանին զրույցի է կանչել այն բանից հետո, երբ Հայաստանում ՌԴ դեսպանը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Մոսկվա։ Այդ որոշման պատճառները չեն հաղորդվում, իսկ դեսպանի վերադարձի ժամկետը և այդ հետկանչի հնարավոր հետևանքների մասին տեղեկությունները անորոշ են։

«Ռազմական պատմություն» բլոգի հեղինակը կարծում է, որ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետկանչը պայմանավորված է նրանով, որ «Պուտինի համբերությունը սպառվել է»։ «Ի հակադրություն դրա, արևմտյան երկրներում, բացառությամբ մերձբալթյան երկրների, բոլոր դեսպանները դեռևս զբաղեցնում են իրենց պաշտոնները: Նման գործողությունը, ինչպիսին է դեսպանի հետկանչը, հանդիսանում է վերջին քայլը դիվանադիտական հարաբերությունները խզելուց առաջ: Փաշինյանն է ամեն ինչ հասցրել դրան: Թույլ տվեք նորից կրկնեմ. մենք այդ մակարդակին չենք հասել ո՛չ Ճապոնիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ Լեհաստանի, ո՛չ Կանադայի հետ:

Թվում է թե Հայաստանի հարցով Պուտինի համբերությանը սպառվել է»,- գրել է «Ռազմական պատմություն» բլոգի հեղինակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular