ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բնակիչ 23-ամյա Սարգիս Համբարձումյանը իր վարած «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 10-րդ փողոցում՝ գերեզմանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular