ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ցուցաբերել զսպվածություն․ Լեմկինի ինստիտուտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների կառավարություններին ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Լեմկինի Ցեղասպանության ինստիտուտը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու ոստիկանական ուժերի կողմից անհնազանդության մասնակիցներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերին։ 

«Մինչ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը տեսնում է այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես աչքի տակ ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավումն ու 120 000 հայերի բռնի տեղահանումը,որը հաջորդեց դրան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular