ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օկուպացված Արևմտյան Հայաստանում վերականգնվում է Սուրբ Սարգիս եկեղեցին

ՄՇԱԿՈՒՅԹ

Մոտ ապագայում  կսկսեն վերականգնել 500-ամյա հայկական «Սուրբ Սարգիս» եկեղեցին, որը գտնվում է հարավարևելյան Դիարբեքիր նահանգում (Թուրքիայի կողմից օկուպացված հայկական Ծոփք կամ Սոֆենա նահանգ): Այս մասին հայտնել է թուրքական Daily Sabah-ը, գրում է realtribune.ru-ն։

«Մեր վերակառուցման աշխատանքներն ուղղված են եկեղեցին վերակենդանացնելուն և մեր տարածաշրջանում և երկրում զբոսաշրջության խթանմանը», - ասել է Դիարբեքիրի, ինչպես այսօր կոչվում է օկուպացված հայկական Տիգրանակերտ քաղաքը, մշակույթի նախարարության գեոդեզիայի և հուշարձանների բաժնի ղեկավար Ջեմիլ Քոչը:

Եկեղեցին գտնվում է Սուր թաղամասում և պատկանում է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին։ Թուրքական իշխանություններն ասում են, որ շենքը քանդվել է 2023 թվականի փետրվարի երկրաշարժի պատճառով։ Մշակույթի նախարարությունը 2024 թվականի համար հատկացրել է 5 միլիոն թուրքական լիրա (154 հազար դոլար) դրամաշնորհ, որը թույլ կտա սկսել վերանորոգման աշխատանքները։ Հետագա վերակառուցումը կաջակցվի հայ համայնքի միջոցներով և լրացուցիչ ներդրումներով: Սպասվում է, որ հունիսի 27-ին Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կայցելի Դիարբեքիր, որտեղից կդիմի հայ համայնքին ֆինանսական աջակցության խնդրանքով։

2022 թվականի մայիսին Դիարբեքիրում վերականգնվել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որն ավերվել էր 2015 թվականին թուրքական ռեժիմի զինված ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջև մարտերի հետևանքով։

Թուրքիայում քրիստոնեական ժառանգությունը ոչնչացվում և սիստեմատիկ հարձակումների է ենթարկվում։ Օրինակ 2024 թվականի մարտին Սիվասի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում, 500 հազար դոլարով վաճառքի է հանվել դրա ենթադրյալ սեփականատիրոջ՝ Հաթիջե Աքայի կողմից։

Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը բարձրացրել է եկեղեցու ճակատագրի հարցը։ Ասլանն ընդգծել է, որ եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաև քրիստոնյաների համար սուրբ վայրերի վաճառքը վիրավորում է քաղաքացիների արժանապատվությունն ու կրոնական զգացմունքները։ Նա ասել է, որ կառավարության պարտականությունն է կանխել նման գործողությունները և պահպանել կրոնական վայրերը որպես ազգային արժեքներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular