Հայաստանի պետական պարտքի վիճակը ամենաբարդն է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏարածաշրջանի երկրներից պետական պարտքի առումով ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Հայաստանում։
«Forbes» պարբերականի տվյալներով՝ Հայաստանն ունի պետական պարտքի ամենամեծ բեռը, ՀՆԱ 50,5 %-ը, երկրորդ տեղում Վրաստանն է 39,2 %։
Թուրքիան, որը լուրջ տնտեսական խնդիրներ ունի և ահռելի գնաճ արձանագրված, պետական պարտքը կազմում է ՀՆԱ 28.9 %-ը։ Ռուսաստանի պետական պարտքը 19,7 % է, իսկ Ադրբեջանինն ամենացածրն է՝ 18,4 %։
Համախառն ներքին արդյունքի 50 %-ից ավելին, երբ գերազանցում է պետական պարտքը, երկրները սովորաբար սնանկ են ճանաչվում, Հայաստանի դեպքում նման որևէ որոշում չի կայացվել միջազգային ֆինանսական կառույցների կողմից, ընդհակառակը, այդ կառույցները քաղաքական և աշխարհաքաղաքական շահերից ելնելով, շարունակում են ֆինանսավորել փաշինյանական վարչախմբին, որն արդեն 6 տարվա կառավարման ընթացքում կրկնապատկել է Հայաստանի պետական պարտքը՝ 6-ից հասցնելով 12 միլիարդ դոլարի, սա իր հերթին լրջագույն կախվածության մեջ է գցելու Հայաստանն արժույթի միջազգային հիմնադրամից և համաշխարհային բանկից, և արդյունքում, տնտեսական ու քաղաքական ծանրագույն հետևանքներ է ունենալու։
Մելինե Ասլանյան