ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը նոր կեղտոտ մեթոդ է մշակել ընդդիմության դեմ պայքարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել, փորձում են հունից հանել ընդդիմադիրներին հայհոյանքներով, վիրավորանքներով և այդ կերպ քրեական գործեր հարուցելով։

ԱԳՆ շենքի առջև ոստիկանության հրահրած բախման հետևանքով 28 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, շատերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, ընդ որում բոլոր ձերբակալվածներն ու նրանց փաստաբաններն արձանագրում են, որ ոստիկանությունն ուժ կիրառելուց բացի նաև նսեմացրել է մարդկանց արժանապատվությունը։

Շատ ավելի վատ մի դեպք էլ գրանցվել է Գյումրիում, երբ մշակույթի գծով փոխնախարար ոմն Դանիելյան հայհոյել է «Տալույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանին։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն անձամբ է հանձնարարել ՔՊ-ականներին և բարձրաստիճան պաշտոնյաներին բոլոր միջոցներով սադրել ընդդիմության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում հոգևոր սպասավորներին՝ նրանց նվաստացնել, իսկ պատասխան ստանալու դեպքում անպայման քրեական գործեր հարուցելով մարդկանց զրկել ազատությունից։

Փաշինյանը հասկանում է, որ միայն այդ կերպ կարող է լուծել ընդդիմության հարցը։ Ավելին, կոնկրետ հանձնարարություններ կան տրված որոշ անձանց՝ սադրել ընդդիմության առաջնորդ Բագրատ Uրբազանին, պարտադրել նրան հունից դուրս գալ, որպեսզի կարողանան նրան ևս կալանավորել։

Փաշինյանն ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարել է ամեն գնով մեկուսացնել Բագրատ Uրբազանին՝ հաշվի չառնելով ո՛չ նրա եկեղեցական կոչումը և ո՛չ էլ հանրային բարձր հեղինակությունը։

Մերի Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular