ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական և ամերիկյան զորքը կուտակվում է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական և ամերիկյան զորքերը տեղակայվել են Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:

«Եվ ռուս, և  ամերիկացի զինվորները Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին վահան են դարձել «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈՒ-YPG) համար: Երեկվանից ռուս զինվորները առաջացել են մինչև Բարսայա լեռները, իսկ այդ վայրի հեռավորությունը Թուրքիայից ընդամենը մի քանի մետր է», - գրում է թուրքական թերթը:

Աղբյուրի համաձայն՝ ազատ Սիրիայի բանակի (որին աջակցում է Թուրքիան) և YPG-ի միջև վերջին բախումը տեղի է ունեցել անցյալ գիշեր՝ Ազեզի մոտակայքում:

Ազեզի տարածքում նախօրեին արված մի լուսանկարում երևում է Սիրիայի դրոշը: Թուրքական թերթի պնդմամբ՝ լուսանկարն ապացուցում է, որ Դամասկոսն ու YPG-ն այս գործողության ընթաքում համատեղ են գործում:

Սահմանին զորքերի այս կուտակումների պատճառով  թուրքական կողմում տագնապ է հնչեցվել: Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ YPG-ի կողմից իրականացված մի քանի ռմբակոծությունից հետո Թուրքիան էլ սկսել է սահմանի իր կողմում զրահամեքենաներ կուտակել:

Թուրքիայի սահմանամերձ տարածքներում ճանապարհների ընդլայնման, ինչպես նաև՝ անվտանգության  պատի կառուցման աշխատանքներ են ընթանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular