ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից բռնի տեղահանված 13 հազար մարդ արդեն անցել է աշխատանքի. ԱՍՀ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում 13 հազար մարդ արդեն ֆորմալ անցել է աշխատանքի: Այդ մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ թիվը, այնուամենայնիվ, կարող է փոփոխված լինել:

Նախարարը հիշեցրեց, որ 2024 թվականի համար նաև պիլոտային ծրագիր է իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 անձի զբաղվածություն ապահովելու համար, ինչը ևս արդյունք ունի:

«Այս պահի դրությամբ արդեն 900 հոգու [մասով] ունենք արդյունք, մնացածի մասով, քանի որ 3 բաղադրիչի է բաժանված, ավելի շատ պրակտիկայի ուղղությամբ են օգտագործել: Բայց մենք շուտով վերաբաշխում կանենք, թիվը կմեծացնենք, որովհետև պահանջարկ կա այս ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 3 բաղադրիչից բաղկացած ծրագիր է իրականացնում, որը տալիս է ուսում ստանալու, պրակտիկայի ու աշխատանքի անցնելու հնարավորություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular