ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այցելել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբ և փաստաթղթեր ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Mehr գործակալությանը։

Նշվում է, որ Ղալիբաֆը համարվում է Իրանում նախագահական ընտրությունների ամենահավանական ֆավորիտներից մեկը։ 2005-2017 թվականներին նա զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը։ Ղալիբաֆն արդեն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնի համար 2005 թվականին, սակայն զբաղեցրել միայն չորրորդ տեղը։

Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վերադառնալիս։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չէր մնացել։

Համաձայն Իրանի Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, մինչև ընտրությունների անցկացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular