ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ներսում վերադասավորումները շարունակվելու են. Սերժ Սարգսյանը կարող է խառնվել. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԿԸՀ-ն երեկ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից եւ 3-ը՝ ՀՅԴ-ից: Արդեն այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի եւ կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին: Չնայած չի բացառվում, որ դեռ մինչեւ ԿԸՀ նիստը, էլի լինեն ինքնաբացարկ հայտնող թեկնածուներ. համենայն դեպս, օրենքը չի արգելում:

Բայց անկախ նրանից, թե ԿԸՀ-ն այսօր ում կտա մանդատ, ապագա խորհրդարանի կազմն առաջիկայում դեռ էլի է փոփոխությունների ենթարկվելու. բանն այն է, որ պատգամավոր գրանցվելուց, ԱԺ առաջին նիստին մասնակցելուց հետո թեկնածուներից ոմանց Սերժ Սարգսյանը կարող է գործուղել կառավարություն՝ նշանակելով նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում: Այնպես որ, իշխանության ներսում վերադասավորումները դեռ երկար են շարունակվելու:

Հնդկական ցածրորակ այս սերիալի մի քանի մասեր դեռ կըմբոշխնի հայ հասարակությունը: Ի դեպ, ԸՕ 100-րդ հոդվածը սահմանում է, որ ինքնաբացարկի մասին դիմումները պետք է նոտարական կարգով վավերացված լինեն կամ դիմողն այն ներկայացնի ԿԸՀ անձամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular