ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացահայտել է, թե ինչ է սպասվում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերություններին Փաշինյանի հրաժարականի դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կան բազմաթիվ պոտենցիալ առաջնորդներ, ովքեր կարող են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը, գրում է rambler.ru-ն։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերը գլխավորած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դժվար թե հասցնի դա անել վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում, կարծում է վերլուծաբանը։

«Պոտենցիալ առաջնորդների մեծ մասը, ովքեր կարող են գալ իշխանության, պատրաստ են սկսել դրականորեն վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց Բագրատը ժամանակավոր գործիչ է, նա պարզապես ժամանակ չի ունենա դա անելու։ Նա չի պատրաստվում կառավարել երկիրը, նրա խնդիրն ուղղակի արտահերթ ընտրություններ անցկացնելն է, իսկ հետո ամեն ինչ կախված կլինի ժողովրդի որոշումից և նրանից, թե ով կդառնա ղեկավար»,- պարզաբանել է Միրզայանը։

Սակայն, ըստ քաղաքագետի, նաև հնարավոր է, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում իրավիճակը մնա նույնը: Բանն այն է, որ որոշ քաղաքական գործիչներ կապեր ունեն Արևմուտքի հետ և գործում են նրա շահերից ելնելով, ուստի առկա է  նաև փոքր հավանականություն, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավիճակը չի բարելավվի, հավելել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular