ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրան հրթիռակոծել է Իսրայելը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Անտառապատ տարածքներում ֆոսֆորային զինամթերքի և բազմակի հրթիռային համակարգերի կիրառումը հանգեցրել է լիբանանա-իսրայելական սահմանի երկու կողմերում հրդեհների: Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, հրդեհի բռնկումներ են գրանցվել հարավային Լիբանանի արևմտյան հատվածում՝ Ալմա ալ-Շաաբ և Ալ-Դուհեյրա գյուղերի մոտ։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները չեն կարողանում սկսել կրակը մարել՝ իսրայելական կողմից շարունակվող գնդակոծությունների պատճառով։

Արևմտյան Գալիլեայում հրդեհները սկսվել են այն բանից հետո, երբ խոշոր տրամաչափի «Բուրկան» հրթիռներն ընկել են Բեթցեթ քաղաքի մոտ գտնվող անմարդաբնակ տարածքում, իսկ երկու կամիկաձե անօդաչու թռչող սարքերը՝ Շլոմի բնակավայրի մոտ։

Մի քանի հրդեհներ են գրանցվել Վերին Գալիլեայում շիա «Հըզբոլլահի» զինյալների կողմից սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքի ծայրամասում գտնվող Գեյֆուրում գտնվող բանակի զորանոցի վրա ականանետային հարձակումից հետո: Հեռուստաալիքի տվյալներով՝ իշխանությունները սկսել են տարհանել այնտեղ մնացած բնակչությանը՝ վախենալով, որ կրակը կարող է տարածվել քաղաքի թաղամասերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular