ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում Փարիզում և Թեհրանում դեսպանության նոր շենքեր ձեռք բերելու ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է դեսպանությունների համար նոր շենքերի ձեռք բերման աշխատանքները։ 

Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Անցած տարի դրա օրինակն էր Միացյալ Թագավորությունում մեր դեսպանության նոր շենքը։ Իսկապես պայմանները խղճուկ էին և ոչ միայն աշխատելու, այլև որևէ հանդիպում անցկացնելու համար պիտանի չէր։

Այս տարի արդեն Ուրուգվայում բացեցինք նոր շենքը՝ հաշվի առնելով համայնքի գործոն և այդ երկրի հետ բարեկամական կապերը։ Նույն ձևով աշխատանքներ ենք տանում թե Փարիզի, թե Թեհրանի, թե այլ ուղղություններով»,- նշեց Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular