Վրաստանում պատրաստվում են արգելել ԼԳԲՏ քարոզը. Արման Աբովյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրման Աբովյանը գրել է.
Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել "ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին" օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությունը ենթադրում է փոփոխություններ տարբեր օրենքներում, քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև կրթության մասին օրենսդրության մեջ:
Օրինագիծը նախատեսում է արգելք:
- ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից երեխաների որդեգրում
- Վիրահատություններ և"սեռափոխության" ցանկացած բժշկական ընթացակարգ
- Փաստաթղթերում նշելով սեռը, որը տարբերվում է ծննդյան ժամանակ հաստատվածից
- Տեղեկատվության հրապարակային տարածում, որը կարող է դիտվել որպես միասեռ հարաբերությունների կամ ինցեստի քարոզչություն
- Հանրային հավաքներ և ցույցեր, որոնք ուղղված են միասեռ հարաբերությունների կամ ինցեստի խթանմանը։
Վրացիները այս վերջին ժամանակաշրջանում ցույց են տալիս, թե ինչպես պետք է Ազգի և Պետության շահերը պաշտպանել , թքած ունենալով սրա֊նրա իբր 《ժողովրդավարական》կարծիքի վրա։
Իսկ մենք...իսկ մենք շարունակում ենք սարսափած նայել, թե ինչպես մի ողջ Ազգ և Պետություն Հայաստանի ներկա իշխանությունները սուտ խաղաղությայն պատրվակով տանում են դեպի թուրք֊ադրբեջանական սպանդանոց։