ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում երաժիշտը մահացել է իր 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երաժիշտ Բրյուս Հեմփթոնը մահացել է իր 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The New York Times-ը։

Հեմփթոնին կիթառով իր էներգետիկ, էքսցենտրիկ նվագի համար անվանում էին «բեմի ջեմ պապիկը»։

Երաժշտի հոբելյանին նվիրված համերգը անցկացվել է Ատլանտայում։ Միջոցառման ավարտին՝ Turn On Your Love Light երգի ժամանակ Հեմփթոնը վատ է զգացել և նա ընկել է։ Կիթառիստը մահացել է հիվանդանոցում։

Հեմփթոնը ծնվել է 1947 թվականի ապրիլի 30-ին։ Երաժշիտը լայն լսարանին հայտնի է դարձել 1960-ականների վերջին՝ որպես Hampton Grease Band ավանգարդ խմբի առաջնորդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular