ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժայիններում այս գահավիժող վիճակի առումով լուրջ դժգոհություններ, անհանգստություններ կան. ընդդիմությունը պետք է մեծացնի ճնշումը. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում տպավորություն է, որ ՀՀ զինված ուժերում ակտիվացրել են զորավարժությունները: Համենայնդեպս, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում տարբեր զորավարժությունների մասին՝ ռազմավարական հրամանատարաշտաբայինից մինչև ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժություն, ընդ որում, խաղարկվում են նաև հարձակողական դրվագներ, հաղորդագրություններում նշվում է նաև ՀՀ զինանոցը հայրենական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրած միջոցներով համալրելու մասին: Ինչի մասին է սա հուշում, ինչ ենթադրել:

Այս և անվտանգային այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հետ:

– Դիտարկման սկզբից արդեն պատասխանը տվեցիք՝ տպավորություն է: Եթե ավելի խորքային դիտենք զորավարժությունների ծավալները, բնույթը, կառուցվածքը, դա ավելի շատ ընդհանուր պատկերն ապահովող միջոցառումների շարք է։ ՊՆ մամլո հաղորդագրություններում էլ է շատ գործածվում հենց միջոցառում ձևակերպումը։

Իսկ խորքային առումով ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման, հեռահար պլանավորմանը միտված գործողությունների ծրագիր դժվար թե կոչվի այն ամենը, ինչը հրամցվում է հանրությանը կամ կա բաց աղբյուրներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular