ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը այս տարի եւս բարելավել է:

Լուսինե Բադալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018-ից՝ ԱԺ պատգամավոր ընտրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2023 թվականի հայտարարագրում պատգամավորի՝ Ազգային Ժողովի աշխատակազմից ստացված եկամուտները նախորդ՝ 2022 թվականի համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազար դրամից դառնալով 10 մլն 508 հազար դրամ։

Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորը Արարատի մարզի Այնթափ համայնքում ունի համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված հողամաս, նաեւ Աջափնյակ վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականության իրավունքով բնակարան՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորն ունի նաեւ մեկ այլ բնակարան, որը նրա հայտարարագրում արտացոլվել է դեռեւս 2022 թվականին։ ԱԺ պատգամավորի լրացրած տվյալներից հասկանում ենք, որ նրա կողմից ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 900 հազար դրամ։ Հենց այս բնակարանի համար Լուսինե Բադալյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 523 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար է։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։

Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 հազար 300 դոլար եւ 4 մլն 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 711 հազար դրամ։ 2022 թվականի համեմատ նրա դամական միջոցները զգալի ավելացել են՝ 2 հազար 300 դոլարով եւ 1 մլն 400 հազար դրամով, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 513 հազար դրամով։

Հարկ է նշել, որ 2023 թվականի եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում ՔՊ-ական որոշ պատգամավորներ զգալի ֆինանսական աճ են գրանցել հենց պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular