ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bild. Իրանը Ռուսաստանին մատակարարել է նորագույն ավիացիոն ռումբեր Ուկրաինայի վրա հարձակումների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը սկսել է Ռուսաստանին մատակարարել Qaem-5 նորագույն կառավարվող ավիառումբեր, պնդում է Bild-ը։ Հրատարակության ռազմական փորձագետ Ջուլիան Ռեպկեն այդ եզրակացությանն է հանգել վերլուծելով վերջերս Կուրսկի շրջանում կործանված իրանական ծանր անօդաչու Mohajer-6-ի կործանման վայրից տեսագրությունները, գրում է meduza.io-ն։

Ենթադրվում է, որ անօդաչու սարքը պետք է գրոհեր Ուկրաինայի Սումիի շրջանը, սակայն չի հասել թիրախին և ընկել է։ Դատելով կադրերից անօդաչու սարքը կրում էր Qaem-5 ավիառումբեր, որոնք ռուսական բանակը նախկինում չէր օգտագործել Ուկրաինայի հետ պատերազմում։ Փորձագետի կարծիքով, նման ավիառումբերի օգտագործումը կարող է վկայել Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության «նոր մակարդակի» մասին։

BBC-ի ռուսական ծառայությունն էլ նշել է, որ արտաքին տեսքով լուսանկարում և տեսանյութում պատկերված զինամթերքն իսկապես շատ նման է Qaem-5-ին՝ փոքր տրամագծով սահող ռումբին, որը կարող է տեղադրվել իրանական Mohajer-6 և Hamaseh անօդաչու սարքերի վրա։ Այդ ռումբը հեռակառավարվող է և կարող է համալրվել տարբեր տեսակի մարտագլխիկներով: Նրա հայտարարված թռիչքի հեռահարությունը կազմում է մինչև 40 կիլոմետր։ Իրանում այն շահագործման է հանձնվել 2019 թվականի օգոստոսին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular