ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայում շարունակվում են բողոքի ակցիաները ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայի հարավում գտնվող Սալենտո նահանգի բնակիչները շարունակում են բողոքել Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով ադրբեջանական գազը պետք է մատակարարվի Իտալիա: Այս մասին հաղորդում է «Rusarminfo.ru» պարբերականը: 

Բողոքի հերթական միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 3-ի գիշերը: «No TAP» նախաձեռնության մի քանի հարյուր անդամներ անցած գիշեր փորձել են խանգարել շինարարական աշխատանքները՝ փակելով շինհրապարակը: Արդյունքում բախում է  տեղի ունեցել շինարարական հրապարակի պահակների ու ցուցարարների միջև: Բախման արդյունքում ոչ մեկ չի տուժել: 

TAP գազատարի կառուցման դեմ իտալացիների բողոքի միջոցառումները սկսվել են մարտի կեսերին:

Պատճառը գազատարի շինարարության հետևանքով բազմամյա ձիթենու հատումն է՝  Սան-Ֆոկա շրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular