ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան մեծացնում է Հայաստանում իր ազդեցության գոտիները. Վարուժան Գեղամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաքին գործերի նախարարության 2023 թվականի բյուջեն Ազգային ժողովում ներկայացնող Արարատ Միրզոյանը բյուջեի արդյունքային ցուցանիշները ներկայացնելուց զատ, մայիսի 4-ին խոսեց նաև հայ-թուրքական բանակցությունների մասին՝ ընդգծելով. «Թուրքիայի հետ կա շատ-շատ առողջ երկխոսություն, կան պայմանավորվածություններ, որոնք, սակայն, կյանքի չեն կոչվել»։

Ինչպե՞ս է հնարավոր ունենալ պայմանավորվածությունների խախտում, բայց բանակցությունները համարել շատ-շատ առողջ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հետաքրքրվեցինք թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանից։

«Սխալ է Հայաստանի և Թուրքիայի միջև կատարվողը համարել բանակցություն. դրանք միակողմանի՝ Թուրքիայի կողմից Հայաստանի իշխանությանը փոխանցվող տեղեկատվության փոխանցում է և դրանց համահունչ ՀՀ դե ֆակտո իշխանության կողմից իրականացվող քայլեր են։ Այնպես չէ, որ կա բանակցություն, ինչը ենթադրում է երկու կողմերի միջև հավասարաչափ ներկայացվածություն, ոչ թե թուրքական պայմաններ և դրանք բավարարելու տեխնիկական հարցերի քննարկում։ Օրինակ՝ Տավուշի մարզում մեր երկրի անվտանգության գոտին փլուզվում է, մենք այդ հատվածում հայտնվում ենք շրջափակման մեջ, իսկ դա հայկական կողմը ներկայացնում է՝ որպես անվտանգության ռիսկերի մեղմացում, ողջունում են այդ գործընթացը Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Գեղամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular