ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա․ Պուտին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շարունակում ենք գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով։ Մենք մատակարարում ենք: Կար երկու խողովակաշարային համակարգ. դրանցից մեկը ուկրաինական կողմը փակել է։
Թողեց միայն մեկ խողովակաշարային համակարգ: Դրանից գազը Եվրոպա է գնում։
Եվրոպական սպառողը ստանում է այդ գազը», - ասել Է Պուտինը։
Նախագահը նաև նշել է, որ եվրոպացի սպառողները ռուսական գազը ստանում են նաև թուրքական հոսքով։